438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. հայկական իշխանությունների քաղաքականությունը հանգեցնում է աղքատության խորացման

14:25
30 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ԱԺ–ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Հայաստանի 2018 թ.–ի պետբյուջեն ոչ ադեկվատ է։

Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Երկու շաբաթվա ընթացքում պատգամավորները պրոֆիլային հանձնաժողովներում կքննարկեն երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի բոլոր դրույթները, կներկայացնեն առաջարկներ, որոնք կքննարկվեն խորհրդարանական նստաշրջանի ընթացքում։

Загружается новость ... "Лево"

«Խորհրդարանական մեծամասնությունը վարում է աղքատությունը խորացնող քաղաքականություն», – կարծում է Փաշինյանը։

Այս կապակցությամբ նա նաև նշեց, որ վերջին երեք տարվա ընթացքում կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն ավելանում, սակայն միաժամանակ գրանցվում է գնաճ, և այն շարունակվում է։

«2018 թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում, իսկ 2017 թ.–ին այդ ցուցանիշը կազմում էր 2,7 տռոկոս, այսինքն միայն երկու տարվա տվյալներով` գնաճը կազմում է 6,7 տոկոս։ Հետևաբար, եթե կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն ավելանում, արդյոք, դա չի՞ նշանակում, որ կառավարությունը վարում է մի քաղաքականություն, որը ոչ թե միտված է աղքատության հաղթահարմանը, այլ խորացնում է այն», – հայտարարեց Փաշինյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ 2018 թ.–ի հունվարի 1–ից կգործեն ԵՏՄ–ի նոր մաքսային, հարկային դրույքները, ինչի հետևանքով լայն սպառման մի շարք ապրանքների գները կաճեն։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28–ի նիստի ժամանակ հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուջեի նախագծին։ 2018 թ.–ի պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատսված է 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամ։ Պակասուրդը նախատեսված է 156,8 մլրդ դրամի չափով ($1 - 482,24 դրամ)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել