485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
11:17
30 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Երկու շաբաթվա ընթացքում պատգամավորները պրոֆիլային հանձնաժողովներում կքննարկեն երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի բոլոր դրույթները, կներկայացնեն առաջարկներ, որոնք կքննարկվեն խորհրդարանական նստաշրջանի ընթացքում։

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի 2018 թ.–ի հիմնական նպատակները։

«Հաշվի առնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նպատակադրումները՝ 2018թ.-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ ենք կատարել: Միջնաժամկետ հորիզոնում` չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայունության ապահովման հարցում», – ասաց Կարապետյանը։

Նա ձեռնպահ մնաց կոնկրետ ցուցանիշների ներկայացումից` ընդգծելով, որ դրանք մանրակրկիտ կքննարկվեն հանձնաժողովներում և շեշտադրեց մի քանի դրույթներ, որոնք ընկած են 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի հիմքում։

Վարչապետն ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքինից ներթափանցող բացասական ցնցումներով, ինչի հետևանքով գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ`նվազեցնելով տնտեսական աճի ներուժը:

«Չնայած ընթացիկ զարգացումները հուսադրող են, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,-ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, այս տարի ծրագրվել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կնախորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը:

«Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայի համար`ապահովելով միջինը 5%-անոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները`թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, թե՛ սոցիալական բնույթով», – ընդգծեց ՀՀ վարչապետը։

Ներկայացնելով ծախսային քաղաքականությունը` վարչապետը նշեց, որ այն հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնց հիմքում են տնտեսական աճը, երկրի անվտանգությունն ու սոցիալական ուղղվածությունը, ինչը երաշխավորում է երկրի գրավչության բարձրացում, ձևավորում է ամուր հիմքեր կայուն, երկարաժամկետ ու անվտանգ զարգացման համար։

«Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևոր է եկամուտների արդյունավետ համակարգի հիմքերի ձևավորում, ինչը կապահովի հարկային մուտքերի կայուն աճ` ՀՆԱ–ի նկատմամբ, ինչպես նախատեսված է կառավարության ծրագրով», – ասաց Կարապետյանը։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28–ի նիստի ժամանակ հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուջեի նախագծին։ 2018 թ.–ի պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատսված է 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամ։ Պակասուրդը նախատեսված է 156,8 մլրդ դրամի չափով ($1 - 482,24 դրամ)։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: