416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակել (ԼՐԱՑՎԱԾ)

15:49
23 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Րոպեներ առաջ Երևանի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին։

Ապրիլի 22–ին Փաշինյանը, ինչպես նաև Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը բերման ենթարկվեցին երթի ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը ձերբակալման միջնորդություն ներկայացրեց ԱԺ–ին։ Երկուշաբթի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կհանդիպի Փաշինյանի հետ և կդիմի գլխավոր դատախազին պատգամավորների մասին միջնորդությունն ԱԺ–ից հետ վերցնելու համար։

«Հայաստանում իշխանափոխություն է եղել», – ասաց Փաշինյանը` մեկնաբանելով պատճառները, որոնց արդյունքում երկրի իշխանություններն ազատեցին նրան։

Նա տեղեկացրեց, որ կպատասխանի բոլոր հարցերին երեկոյան նախատեսված հանրահավաքի ժամանակ։

«Բոլոր հարցերին, այդ թվում` առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ իմ հանդիպման մասին հարցերին կպատասխանեմ ավելի ուշ։ Իսկ հիմա ես կզբաղվեմ բոլոր ակտիվիստների և մեր շարժման մասնակիցների ազատ արձակմամբ», – հայտարարեց Փաշինյանը։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։

Կիրակի` ապրիլի 22–ին, «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվել են։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով
15:24
26 Ապրիլի 2024
«Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը․ ՎԻԴԵՈ
13:31
26 Ապրիլի 2024
Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)
Արման Թաթոյանը թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․ ՎԻԴԵՈ
11:10
26 Ապրիլի 2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մոտ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր․ նրան ձերբակալել են
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
10:27
26 Ապրիլի 2024
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
10:17
26 Ապրիլի 2024
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին