ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել են անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։
ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։
Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզում 2001թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել իր քրոջ ամուսնու կողմից։
Загружается новость ... "Лево"
Մասնավորապես՝ 2015թ. գարնանից մինչև 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում տղամարդը, օգտվելով աղջկա հետ բնակարանում միայնակ գտնվելու հանգամանքից, նրա կամքին հակառակ, հարազատներին սպանելու սպառնալիքով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ բռնաբարել:
2016 թվականի սեպտեմբերին անչափահասը կատարվածի մասին պատմել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և մորը, ապա՝ դիմել իրավապահ մարմիններին։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (բռնաբարություն) և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ)::
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:–0–