Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ բարեփոխումները հաջողությամբ կյանքի կոչելու համար. վարչապետ
25.02.2016,
17:47
Լևոն Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լևոն Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է ԿԳՆ աշխատակազմին ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացրելիս:
«Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար»,-ասված է հաղորդագրությունում:
ՀՀ նախագահը ստորագրել է ՀՅԴ-ական նախարարների նշանակման հրամանագրերը>>
Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:
«Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ այն ինչ նախատեսված է հանրապետության նախագահի, կառավարության ծրագրերով, հանձնարարականներով կկատարվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ: -0-