ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով, որը նախատեսված էր դեկտեմբերի 6–ին, այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6–ին հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքով, որը պատրաստվում է ընտրությունների։ Նա նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ նոր գագաթնաժողովը դժվար թե կայանա, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու է Վալերի Սեմերիկովը
«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։ Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում», – նշեց Եղոյանը։
Загружается новость ... "Лево"
Դեկտեմբերի 2–ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում լրագրողներին
ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնվել է, քանի որ ավելի ճիշտ է համարում այդ հարցը լուծել աշխատանքային ընթացակարգերով։
Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո:–0–