436.65
4.37
404.34
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 4 անձ մեղադրվում է 179 գլուխ մանր եղջերավոր անասուն հափշտակելու համար

20:41
25 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակությունը, 4 անձ ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Արագածոտնի մարզի տարբեր գյուղերի բնակիչներից ահազանգեր են ստացվել՝ մանր եղջերավոր անասունների հափշտակությունների վերաբերյալ, որոնք հիմնականում կատարվել են գիշերային ժամերին։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտն մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված հափշտակությունները բացահայտելու ուղղությամբ։

Загружается новость ... "Лево"

Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզում գրանցված 13 դրվագ հափշտակությունը կատարվել է նույն անձանց կողմից, ովքեր մուտք են գործել գյուղացիներին պատկանող անասնագոմերը (շինություններ)  և հափշտակել պահվող գառները, ոչխարներն ու այծերը։  Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և 4 անձ, որոնցից 3-ը՝ ծնված 1994 թվականին, իսկ 1-ը՝ 1988թ., ձերբակալվել է։

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն խմբի կողմից անասնագողություններ են կատարվել նաև Արմավիրի մարզում՝ 5 դրվագ։ Որոշում է կայացվել նշված բոլոր 18 դրվագ հափշտակությունները միացնել մեկ վարույթում, որով նախաքննությունը կշարունակվի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում։

Ընդհանուր առմամբ՝ հափշտակվել  է 179 գլուխ մանր եղջերավոր անասուն, որոնցից 123-ը՝ Արագածոտնի մարզում, 56-ը՝ Արմավիրի մարզում: Հափշտակված մանր եղջերավոր անասունների մի մասը հայտնաբերվել է, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և ի պահ հանձնվել տուժողներին։ 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում խմբի կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունների դրվագները բացահայտելու, հափշտակված անասուններին հայտնաբերելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները