ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
Մարտի 22-23-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում մարտի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:-0-