ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ կառավարությունը ցավակցում է Արմեն Երիցյանի ընտանիքին և հարազատներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մահացել է երեքշաբթի 56 տարեկանում։–0–