ՀՀ ԱԳՆ–ն զբաղվում է Ռուսաստան հայ քաղաքագետի մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ
01.09.2016,
19:25
ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է հայ քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ՌԴ մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է հայ քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ՌԴ մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ։
Հայ քաղաքագետին արգելել են մուտք գործել Ռուսաստան>>
Այս մասին տեղեկացրել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ իրեն արգելել են մուտք գործել Ռուսաստանի օգոստոսի 30–ին:
Քաղաքագետն իր գրառման մեջ նշել է. «Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրացի քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։
Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում են, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությունների։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվ կերպով համագործակցում է եվրոպական տարբեր ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական հիմնադրամների հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին»։
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ –0–