438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Բանաստեղծական անակնկալ «Նովոստի-Արմենիա» գործակալությունից

17:07
21 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը արտասովոր անակնկալ է պատրաստել իր ընթերցողուհիների համար` կանանց միամսայկի հետ կապված: Ընտրելով հայ հանրաճանաչ բանաստեղծների սիրուն նվիրված ստեղծագործություններից հատվածներ` գործակալությունը նվիրում է դրանք հիասքանչ կանանց, ովքեր միշտ ոգեշնչել և ոգեշնչելու են բոլոր ժողովուրդների և ժaմանակների բանաստեղծներին:

Սիրո երգիչ Սայաթ-Նովա

Цвет граната

Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Նըստիմ` վըրէս շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, է՛նէնց սպանէ` սուլթան ու խան իս ինձ ամա:

Զգայուն և ապստամբ հոգով Եղիշե Չարենց

полная луна

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Թախծոտ Վահան Տերյան

погода, осень, природа

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Սիրո և թախիծի երգիչ Ավետիք Իսահակյան

расставание, любовь, одиночество

Դու գնացիր, – ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն – մենակ
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ:

Դյութիչ պոետ Հովհաննես Շիրազ

влюбленные

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը, 
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով, 
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը, 
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով: 
Կամ ծիածանվի քնարս անպես, 
Որ տակից անցնես ու առնաս տղա, 
Որ անհետ չքվի սերս աղեկեզ, 
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...

Պոետ-փիլիսոփա Պարույր Սևակ

социальный работник, служба, руки

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու