427.55
4.27
394.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ն հրապարակել է սենսացիոն կադրեր և ներկայացրել մանրամասներ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից (ՎԻԴԵՈ)

22:42
17 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը, հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

«Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման», – նշվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

Ուշագրավ է նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Ուշագրավ էր նաև այն, որ հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԱԾ–ի, ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:

«Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա