438.65
4.42
404.14
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ. «Լիդիան Արմենիա»–ի աշխատակիցների հասցեին հնչած սպանության սպառնալիքներն իրական չեն եղել

14:29
11 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների:

Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները: Պետության և հասարակության համար այս կարևորագույն խնդրով մտահոգ անձինք իրենց գործողություններով, երբեմն հատում են օրինականության սահմանները, ինչը չի կարող անտեսվել իրավապահ մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։  

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա.Բ-ն և Ա.Ա-ն են:

2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ-ն և Ա.Ա-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում:

Նշված անձինք նաև հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա.Բ-ի և Ա.Ա-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին