436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)

11:34
20 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայկական նոր քաղաքական իրողությունները թելադրում են նաև տնտեսության զարգացման նորարարական մեթոդների կիրառման անհրաժեշտություն։ Իսկ XXI դարի իրականությունը մատնանշում է գիտատար տնտեսության զարգացման կարևորությունը։ Նման պայմաններում հայկական պետությունը պետք է ինտեգրի միջազգային հաջող փորձը, ինչպես նաև հենվի նորարարությունների ներդրման և զարգացման հին ու հաստատուն ավանդույթների և ֆունդամենտալ գիտությունների վրա, որոնք հատուկ են Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանին։ Իսկ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։

Անցյալի ժառանգությունը. խորհրդայինից մինչև ժամանակակից հայկական «Կայծքարային հովիտ»

Հայաստանում նման նախագծի ստեղծումն ունի պատմական նախադրյալներ։ ԽՍՀՄ–ի տարիներին երկրում հիմնադրվել են բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և այլ բարձրտեխնոլոգիական կենտրոններ։ Այդ հաստատությունների հիման վրա 1935թ.–ին ստեղծվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ, որը կարճ ժամանակահատվածում դարձավ ողջ ԽՍՀՄ–ի խոշորագույն գիտական կենտրոններից մեկը։

1979թ.–ի մարդահամարի համաձայն`գիտնականների և պարզապես բարձրագույն կրթություն ունեցող անձանց թվով Խորհրդային Հայաստանն առաջ էր անցնում ԽՍՀՄ մյուս բոլոր հանրապետություններից, որտեղ հաճախ տնտեսության առաջնահերթ ուղղությունն էր գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և այլ` պակաս գիտատար տնտեսական ուղղությունների զարգացումը։ Խորհրդային ռազմարդյունաբերական համալիրում և տիեզերական ոլորտում օգտագործվող միկրոէլեկտրոնային սարքավորումների արտադրության մոտ մեկ երրորդը բաժին էր ընկնում փոքր Հայաստանին։

Հայկական խորհրդային «Կայծքարային հովտի» ևս մեկ կարևոր տարրերից էր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր որպես Մերգելյանի ինստիտուտ, այն բացվել էր 1956թ.–ին և շուտով դարձել տեխնոլոգիաների ոլորտի առաջատար խորհրդային գիտահետազոտական ինստիտուտներից մեկը։ Մերգելյանի ինստիտուտը 1959թ.–ին մշակել էր առաջին խորհրդային համակարգչային համակարգերից մեկը, և 1980–ականների վերջում ինստիտուտն ուներ մոտ 7000 աշխատակից։

Պատահական չէ, որ հենց Մերգելյանի ինստիտուտում է մշակվել «Նաիրի» խորհրդային հաշվիչ մեքենան, որը 1971թ.–ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակին։

Նշված օրինակները կոչված են միայն հաստատել Strategy Foundation–ի փորձագիտական թիմի դրույթն այն մասին, որ հիմնարար գիտությունների, գիտատար տնտեսության զարգացումը, մարդկային կապիտալն ու կոմպետենցիան Հայաստանի համար պատմականորեն ներդաշնակ երևույթներ են, և XXI դարի իրողությունները թելադրում են այդ ավանդույթի վերականգնման անհրաժեշտությունը։

Հանրապետությունը չի կարող և չպետք է մրցի այլ երկրների հետ, որտեղ ավելորդ էժան աշխատուժը վերածվել է նաև արտահանման խմբի։ Բացի այդ, հաշվի առնելով 3 մլն բնակչի փաստը` երկրի շուկան բավարար գրավիչ չէ որպես իրացման շուկա օտարերկրյա խոշոր ընկերությունների համար։ Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի գլխավոր մրցակցային ակտիվը մարդիկ և գիտելիքն են, իսկ արտահանման խումբ պետք է դառնան նրանց մտավոր գործունեության արդյունքները։

Ի՞նչ է ինովացիոն կլաստերը

внутри Мецо Игитян кластер

Ինովացիոն կլաստերը համապատասխան բնագավառներում, գիտական և պետական կազմակերպություններում փոխկապակցված մասնագիտացված ընկերությունների խմբեր են, որոնք կենտրոնացված են միևնույն աշխարհագրական տեղանքում և չնայած մրցակցությանն`իրականացնում են համատեղ աշխատանք։ «Կլաստեր» հասկացությունը դասական տնտեսական տեսության մեջ ներդրել է Մայքլ Փորթերը։

Գիտական հետազոտություններն ապացուցում են դրանց արդյունավետությունը և ցուցադրում, որ նման կերպ տեղակայված և նման պայմաններում գործող ընկերությունները ստեղծում են ավելի շատ աշխատատեղեր, կատարում են ավելի շատ հարկային վճարներ և իրենց աշխատակիցներին վճարում են ավելի բարձր աշխատավարձ։ Մասնավորապես, այս մասին է վկայում ԱՄՆ–ի և Շվեդիայի փորձը։

Հայաստանում նմանատիպ նորարարական նախագծի ստեղծումը, ինչպես նաև երկրի ողջ տարածքը «կայծքարային հովտի» վերածելը, որի կորիզը կոչված է դառնալ Strategy Foundation–ի առաջարկած նախագիծը, տեղի է ունենում Հայաստանի մարդկային կապիտալի, նրա զարգացած IT հատվածի և երկրի դրական վարկանիշի բարեբեր հիմքի վրա։

Նորարարական կլաստերների կիրառման պատմությունն ու համաշխարհային պրակտիկան

внутри Мецо Игитян кластер

Դեռևս 1980–ական թվականներից ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աշխատում է ծրագրերի ստեղծման ուղղությամբ, որոնք կոչված են կրթել և զարգացնել, դրանցից մեկը «Տարածաշրջանային կլաստերային նախաձեռնությունն է»։ Այդ նպատակով երկրի բյուջեից ամեն տարի հատկացվում են զգալի գումարներ։

ԵՄ–ն դեռևս 2006թ.–ին թողարկել է «Կլաստերիզացիայի մանիֆեստը ԵՄ երկրներում», ինչը հնարավորություն է տալիս ավելացնել Եվրամիության առանձին անդամների մրցունակությունն ու բարելավել իրավիճակը միության համաշխարհային շուկաներում։

Կլաստերները կարող են ունենալ ոչ միայն ազգային, այլև ենթազգային բնույթ։ Ենթազգային ծրագրերը կարող են հեշտությամբ առաջ մղել տարածքի սիներգիան։ Իսկ ազգային ծրագիրը կարող է տարածքային խմբերին տրամադրել տեղեկատվություն, ինչպիսինն է` գիտելիքն առաջնային պրակտիկայի և ֆինանսական ռեսուրսների համար, ինչն ինքնին գիտատար տնտեսության զարգացման նախահիմքերից մեկն է։

Հայաստանի համար, որպես ԵՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրած պետության, այս ամենը ևս մեկ «պատուհան է», որը թույլ է տալիս ոչ միայն բարձրացնել տնտեսական և գիտական ինտեգրման մակարդակը, այլև դառնալ ևս մեկ ֆունդամենտալ հիմք տնտեսական ֆորսաժի համար Delivery Unit–ին զուգահեռ, ինչի մասին մենք խոսել ենք ավելի վաղ։

Creative City. բացառիկ նորարարական կլաստեր և նրա կողմից լուծվող խնդիրները

внутри Мецо Игитян кластер

Strategy Foundation–ի փորձագիտական թիմը մանրամասն մշակել է նախագիծն ու առաջարկում է Հայաստանում ստեղծել Creative City նորարարական կլաստեր, որը կդառնա երկրում բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման կարևորագույն գործիքը։

Creative City–ն տեխնոլոգիական կլաստեր է, որը տեղակայված է մոտ 200 քմ մակերեսի վրա, այն կոչված է ստեղծել բարենպաստ էկոհամակարգ նորարարությունների համար և ապահովել իշխանության, բիզնեսի և հասարակության սերտ փոխգործակցությունը։

Մեր տեսլականի շրջանակում օտարերկրյա գործընկերների հետ համալիր համագործակցության շնորհիվ նախագիծը կարող է դառնալ ամենաճանաչված ապրանքանիշերից մեկը միջազգային տեխնոլոգիական, գիտական և think-tank կենտրոնների շրջանում։ Creative City–ն պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիաների զարգացման և վենչուրային շուկայի «խարսխային» ինստիտուտը, մագնիս` խոշորագույն ընկերությունների ռեսուրսների, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ներդրողների և բիզնես առաջատարների համար։

Հայեցակարգի մշակողները նրա առջև խնդիր են դնում դառնալ այն կորիզը, որի շուրջ կձևավորվի ժամանակակից հայկական «կայծքարային հովիտը»։ Creative City–ն ունի ներուժ դառնալու այն «մագնիսը», որը երկիր է ներգրավելու ստեղծարար դասի ոչ միայն ԵՏՄ տարածքից, այլև հեռավոր արտասահմանից։

Ստեղծարար դասին պետք է հետաքրքրի և շահավետ լինի այցելել Հայաստան, սովորել երկրում, իսկ գլխավորը` բնակություն հաստատել այստեղ և աշխատել։ Եվ դրա համար Հայաստանն ունի ներուժ և փորձ, արդեն այսօր երևանյան բուհերում զգալի տոկոս են կազմում մերձավոր և հեռավոր արտասահմանի ուսանողները (Ռուսաստան, Ղազախստան, Հնդկաստան, Չինաստան և այլն)։

Ձեռք բերելով Հայաստանում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` երիտասարդ գիտնականները և մասնագետները հետագայում կարող են դառնալ հայկական բրենդի կրողներ, և որտեղ էլ ապագայում աշխատեն, կարող են դառնալ հայկական արդյունավետ մենեջմենթի և պրոֆեսիոնալիզմի կենդանի օրինակ:

Creative City-ի առաքելությունը կդառնա գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կրթության, մարդկային կապիտալի և միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով բարգավաճող տեխնոլոգիական գլոբալ ապագայի ձևավորումը; միջազգային նորարական հանրությունում Հայաստանի Հանրապետության հաջողակ հետազոտական գործունեության նախադրյալների և ինտեգրման օժանդակության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումը:

Միաժամանակ կլաստերը, ինչպես և Smart Nation ազգային գաղափարը չպետք է միայն կարգախոս և գրառում մնան կառավարության կայքում: Դրանք պետք է լցվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հետ շաղկապված հստակ բովանդակությամբ: Այդ իսկ պատճառով կառավարությանը պետք է առաջարկել ոչ թե գեղեցիկ սլայդեր, այլ մտածված ծրագիր և դրա իրականացման քայլ առ քայլ ճանապարհ, որի մի մասն էլ հենց այս կոնցեպտն է:

Creative City-ն թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ, որոնց թվում է աշխատանքային համատեղ խմբերի, կրնակի դիպլոմի կրթական ծրագրերի, առանձին հեռանկարային ուղղությունների միջազգային հետազոտական կենտրոնների ձևավորումը, գիտության և բիզնեսի մասնակցության ապահովումը նորարարական և կրթական գործունեությունում:

Կլաստերը կդառնա պետական ծառայողների համար թվային կոմպոտենցիաների հավելյալ մասնագիտական ծրագրերի իրականացման հարթակ, ինչպես նաև օտարերկրյա համալսարանների հետ համատեղ մոդուլների շրջանակում օտար պետությունների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման հարթակ:

Այն կդառնա նաև միջազգային տեխնոլոգիական շուկայի առաջատարների և Creative City-ի շնորհանդեսների, գործարար և հետազոտական միջոցառումներին նրանց ներգրավելու կենտրոնացման և բարենպաստ տարածքի ստեղծման յուրօրինակ կետ:

Եվ վերջում` ազատ տնտեսական գոտու մասին և ոչ միայն

внутри Мецо Игитян кластер

Ժամանակակից Հայաստանի պայմաններում, որտեղ IT ոլորտը կարող է դառնալ տնտեսական զարգացման լոկոմոտիվ, կլաստերը կվերարտադրի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և կոմպետենցիաներ:

Այն կներառի մի շարք կառույցներ` հետազոտական համալսարան, որտեղ կլինեն հետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ, որտեղ կիրականացվեն մասնագետների պատրաստման կարճաժամկետ և միջնաժամկետ դասընթացներ ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրասիական տարածքի համար: Այն նաև կդառնա համաշխարհային գիտական և տեխնոլոգիական հանրույթում ինտեգրման որոշակի նոր տարր:

Creative City-ն կներառի նաև IT-ինկուբատոր: Այնտեղ կլինի ուսանողների և ընկերությունների ծառայողների համար նախատեսված կամպուս, հանգստի և ժամանցի գոտի, որտեղ ուսանողները և աշխատողները կկարողանան անցկացնել իրենց ազատ ժամանակը: Կոնցեպտի այդ մասը կոչվում է IT-Village:

Strategy Foundation-ի առաջարկած նախագծի կարևոր բաղկացուցիչը կդառնա նաև IT Congress Hall-ը: Հայաստանում այսօր չկան միջազգային մակարդակի մասնագիտացված վայրեր, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել միջազգային համաժողովներ: Խոսքը փոխզիջումային օգտագործման օբյեկտների մասին չէ, այլ հայթեք վարկանիշ ունեցող մասնագիտացված հարթակների, որտեղ կարելի է անցկացնել մասնագիտացված IT-միջոցառումներ, և որտեղ իսպանական Բարսելոնի օրինակով կարող են անցկացվել նորագույն պրոդուկտների և տեխնոլոգիաների շնորհանդեսներով ֆորումներ:

Կարևոր է, որ միջազգային տեղեկատվական տարածքում էլ սովորական դառնա, որ Հայաստանում անցկացվում են նորարարության աշխարհին նվիրված համաժողովներ և ֆորումներ` բարձր տեխնոլոգիաներից մինչև պետական կառավարման նոր միտումներ համաշխարհային մակարդակի մասնագետների մասնակցությամբ:

Հիմնադրամի փորձագետները, անհրաժեշտ հաշվարկներ կատարելով, եկել են եզրակացության, որ Creative City-ի տարածքում անհրաժեշտ է ստեղծել ազատ տնտեսական գոտի:
Դա թույլ կտա Հայաստանին ամբողջ աշխարհից խոշոր IT-խաղացողներ ներգրավել, ովքեր այսօր «արմատներ են գցել» այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալթան և Կիպրոսը, որտեղ նրանց համար սեփական բիզներ վարելու առավել հարմար պայմաններ են ստեղծված: Հայաստանը պետք է մրցունակ լինի, որ դառնա բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ընկերությունների մշտական տեղակայման վայր, իսկ մասնագիտացված ազատ տնտեսական գոտու ստեղծումը կդառնա կարևոր մոտիվացնող տարր նրանց ներգրավելու համար:

Հայկական Creative City-ն, որի առանձնահատկությունը կոմպետենցիաների և մարդկային կապիտալի շեշտադրումն է, ունի պետության և բիզնեսի արդյունավետ փոխգործակցության լավ օրինակ դառնալու լավագույն նախադրյալները:

Եվ այդ համատեքստում կարևոր է նաև, որ կառավարությունը գիտակցի այս և նմանատիպ այլ նախագծերի ռազմավարական կարևորությունը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կդառնա նոր Հայաստանի «այցեքարտը» և կնպաստի տնտեսական հեղափոխության հաջող իրականացմանը:

Միաժամանակ հայկական նորարարական կոնցեպտի ներառումն ավելացված արժեքի ստեղծման գլոբալ շղթայում թույլ կտա էապես բարձրացնել ազգային տեխնոլոգիական բազայի մակարդակը, ավելացնել տնտեսական աճի արագությունն ու որակը` կլաստերի կազմում ընդգրկված ձեռնարկությունների միջազգային մրցունակության բարձրացման հաշվին:

Հայաստանը պետք է դառնա կոմպետենցիաներ, տեխնոլոգիաներ և նորարարություններ գեներացնող համաշխարհային կենտրոններից մեկը: Երկրի զարգացման նպատակը Smart Nation-ի ձևավորումն է, որի մաս է կազմում կլաստերային մոդելը, իսկ պետական կառավարման գործիքը Delivery Unit-ն է:

Մեցո Իգիթյան, Strategy Foundation-ի նախագահ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը