424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

15:48
13 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:

«ArmHiTec-2016»-ը Հայաստանի ռազմական և տոխնոլոգիական ոլորտի ամենագլխավոր և հեղինակավոր իրադարձությունն է: Միջոցառումը կոչված է աջակցել Հայաստանի Զինված ուժերի, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների արդիականացմանը և տեխնիկական վերազինմանը, դրանց մարտունակության և արդյունավետ գործունեության բարձրացմանը, ժամանակակից միջազգային ռազմա-տեխնիկական մշակումների ձեռքբերումների ուսումնասիրմանը:

ArmHiTec-2016, Виген Саркисян и Николай Бордюжа

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:

ArmHiTec-2016, дрон

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է ռազմական տեխնիկայի արտադրողների և ՏՏ ոլորտում գործող ընկերությունների լայն ցուցադրությամբ: Կենտրոնական ցուցադրությունը ՀՀ ՊՆ-ի տաղավարն է: Իրենց արտադրանքը ներկայացնում են այնպիսի ձեռնարկություններ և ընկերություններ, ինչպիսին են բարձր տեխնոլոգիական Mergelyan Cluster համալիրը, UITЕ-ն (ԻՏՁՄ), Unicum ընկերությունը, «Երևանի Կապի Միջոցների ԳՀԻ»–ն, «Էջմիածնի սարքաշինական գործարան» ՓԲԸ-ն, «Գառնի լեռ» ՊՈԱԿ» ԲԲԸ-ն, «65-րդ ռազմական գործարանը», «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԲԸ-ն, «ԿԱՄԱԶ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն և այլն:

ArmHiTec-2016, оружие

Ընկերությունները ներկայացնում են հայկական արտադրության անօդաչու սարքեր, հրաձգային զենքեր, բարձր տեխնոլոգիական սարքեր և ռազմական տեխնիկա:

Ցուցահանդեսի մասնակիցների կեսից ավելին սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում տեխնիկական միջոցների օտարերկրյա արտադրողներն են: 

ArmHiTec-2016, Рособоронэкспорт

Ցուցանմուշների շարքում են Ռուսաստանի, Լեհաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ղազախստանի և ԱՄՆ-ի հանրաճանաչ արդյունաբերական ձեռնարկություններ և գիտական հաստատություններ:

Ռազմական նշանակության արտադրանքի ռուսական ցուցադրությունը ներկայացնում են «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԸ-ն և ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար կոնցեռնները և ձեռնարկությունները` «Ալմազ-Անտեյ կոնցեռն» ԲԸ–ն, «Շվաբե» ԲԸ–ն, «Ուրալվագոնզավոդ» ՊՈԱԿ» ԲԸ–ն «Սարքաշինական միավորված ընկերություն» ԲԸ–ն, «Քիմ կոմպոզիտ» և այլն:

Առաջատար գաղափարների քննարկման հեղինակավոր հարթակ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, Հայաստանում առաջին անգամ անցկացվող նման համաժողովի ակտուալությունն արտացոլվում է նրա անվանման մեջ և վկայում է հայկական կողմի վարած քաղաքականության մասին, որն ուղղված է պաշտպանական ոլորտում ժամանակակից հայրենական գիտա-տեխնիկական ձեռքբերումների կիրառմանը, ներդրումների աջակցմանն ու գործընկերների հետ սերտ համագործակցությանը:

ArmHiTec-2016, Виген Саркисян

Նրա խոսքով, արդեն իսկ այդ պատճառով համաժողովին առանձնահատուկ ուշադրություն են դարձրել երկրի ղեկավարությունը, պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և հասարակական կազմակերպությունները:

ArmHiTec-2016, танк

Նախարարն ընդգծել է, որ այսօր պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ավելի ակտիվ դիրք են զբաղեցնում նորարարական մշակումները, որոնք հնարավորություն են ընձեռում փոխել մարտական գործողությունների վարման միջոցները և նորովի լուծել զինված ուժերի խնդիրները:

Գլխավոր շեշտադրումը բարձր տեխնոլոգիական լուծումներն են

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` դեռ խորհրդային տարիներին Հայաստանն առաջատար դիրք էր զբաղեցնում էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբերնետիկայի և ինֆորմատիկայի, ռադիոֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում։

ArmHiTec-2016

Նախարարի խոսքով` հայ ժողովուրդը երբեք չի զգացել ռազմաարդյունաբերական ոլորտի գիտակների պակաս։

«Հայտնի մարդկանց թվում կնշեմ Արտեմ Միկոյանին, ով ՄԻԳ կործանիչների գլխավոր կոնստրուկտորն է, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանին, ով էլեկտրոնիկայի ոլորտում խոշորագույն գիտնականներից էր, Արթուր Բուլբուլյանին, ով թթվածնի դիմակներ է ստեղծել ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերի օդաչուների համար և ինչու ոչ` ԽՍՀՄ ԶՈւ կառավարման համակարգի գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանին, ով երկար տարիներ աշխատել է այս հաստատությունում («Մերգելյան» ինստիտուտ)», – ասաց նախարարը։

ArmHiTec-2016

Նրա խոսքով, հիմնվելով այս ավանդույթների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև այսօրվա ստեղծարար մտածողության և մտքի ինժեներային պաշարի վրա` Հայաստանի ռազմական արդյունաբերությունը ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի համապետական մասշտաբով դառնա նորարարության և տնտեսության զարգացման կատալիզատորը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նորագույն սպառազինություն և օպերատիվ համատեղելիություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով` ՀԱՊԿ–ի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունների նպատակն է ապահովել կազմակերպության անդամ երկրների անվտանգությունը։

ArmHiTec-2016, Николай Бордюжа

«Իհարկե, հիմնական ջանքերը գործադրվում են` առաջին հերթին քաղաքական միջոցներով անվտանգության ապահովման համար` օգտագործելով այն մեծ քաղաքական ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում։ Սակայն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, միտումները վկայում են միայն այն մասին, որ անհրաժեշտ է ամրապնդել կազմակերպության ուժային ներուժը», – ասաց Բորդյուժան ցուցահադնեսի բացման ժամանակ։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ–ն և ««ԲԻԶՈՆ» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ–ն։

ArmHiTec-2016, Виген Саркисян и Николай Бордюжа

Գիտագործնական ծրագրին կմասնակցեն տարբեր երկրների սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջատար մշակողներ, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների ղեկավարներ, միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախատեսվում է, որ գործարար ծրագրի աշխատանքին կմասնակցեն շուրջ 500 պատվիրակներ` ավելի քան տասը երկրներից։

ArmHiTec-2016, Виген Саркисян, Николай Бордюжа, Давид Тоноян

Ցուցահանդեսի գործարար ծրագիրը մեկնարկել է լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ, որին նախատեսված է ինչպես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

ArmHiTec-2016, солдаты

Ցուցահանդեսի մասնակիցների շրջանում անցկացվում է «Ազգային պաշտպանություն և անվտանգություն» թեմայով մրցույթը։ 12 անվանակարգերով մրցութային ընտրությունն իրականացնում է ՀՀ ՊԲ մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Մրցույթի հաղթողներին հանձնվում են ՊՆ–ում մշակված հատուկ մեդալներ, հանձնաժողովը կհանձնի նաև ցուցահանդեսի գրան–պրին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը