440.42
4.4
402.65
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նշեց իր 10–ամյակը գործընկերների շրջանակում

14:42
14 Դեկտեմբերի 2015
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության տասնամյա հոբելյանը դարձավ ոչ միայն բեղմնավոր գործունեության արդյունքների ինքնատիպ ամփոփում, այլ նաև առիթ հավաքելու բոլոր գործընկերներին, ընկերներին և կոլեգաներին։ Հանդիսավոր երեկոյին ներկա էին դիվանագիտական առաքելությունների, միջազգային և հայկական հեղինակավոր կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնի փորձագետներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ ջերմ խոսքեր` ուղղված գործակալության ղեկավարությանն ու աշխատակիցներին։ Հյուրերը բարձր գնահատեցին գործակալության պրոֆեսիոնալիզմը, մաղթեցին ստեղծագործական հաջողություններ։ Նշվեց, որ գործակալության աշխատակիցների օպերատիվությունն ու մասնագիտական բարձր որակները ոչ միայն արժանի են հարգանքի և հիացմունքի, այլ նաև ստեղծում են ամուր բարեկամական կապեր գործակալության և գերատեսչությունների միջև։
Բաժնի այլ նյութեր