The Times. Մխիթարյանը հիասթափված է Մոուրինյուի որոշումից

23.10.2016, 15:20
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է Մոուրինյուի որոշումից:
The Times. Մխիթարյանը հիասթափված է Մոուրինյուի որոշումից
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված էր, որ չի մասնակցել Եվրոպա լիգայի 3-րդ տուրի՝ «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը, հաղորդում է armsport–ը` հղում անելով The Times–ին։

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ են Մխիթարյանի բացակայությունից>>
 
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը լիովին վստահ է, որ պատրաստ էր խաղալուն: Սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպումից հետո հայտարարել է, որ նա դեռ պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ընդամենը 5 հանդիպման։–0–