«Մանչեսթեր Սիթի» ՖԱ-ն մոտ է չիլիացի կիսապաշտպան Պիսարոյի հետ պայմանագրի ստորագրմանը

31.01.2012, 18:07
«Մանչեսթեր Սիթի» ՖԱ-ն մոտ է չիլիացի կիսապաշտպան Պիսարոյի հետ պայմանագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբը մոտ է իտալական «Ռոմայի» հետ կիսապաշտպան Դավիթ Պիսարոյին վարձակալելու մասին համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով «Ռոմայի» գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինիի խոսքերին:

Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Պիսարոն հանդես կգա «Ռոմայի» կազմում մինչև սեզոնի ավարտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք Պիսարոյի տրանսֆերի շուրջ բանակցություններ ենք վարում միայն «Մանչեսթեր Սիթիի» հետ», - հայտարարել է Բալդինին: «Փորձում ենք ավարտել գործարքը մինչև տրանսֆերային սեզոնի ավարտը»:

32-ամյա չիլիացին, ով այս սեզոնի ընթացքում «Ռոմայի» կազմում խաղացել է ընդամենը յոթ հանդիպման ժամանակ և արդյունավետությամբ չի տարբերվել, չի ներառվում «Ռոմայի» մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերում:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Պիսարոյի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», սակայն հետագայում ակումբը հրաժարվեց չիլիացուն ձեռք բերելու գաղափարից:

Հարկ է նշել, որ Պիսարոն արդեն աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ: 2005/06 սեզոնին չիլիացին Իտալիայի չեմպիոն է դարձել «Ինտերի» կազմում, որն այդ պահին ղեկավարում էր Մանչինին:-0-