Ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի հավաքականներն օգոստոսի 15-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնեն

27.01.2012, 19:30
Ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի հավաքականներն օգոստոսի 15-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնեն
Ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի հավաքականներն օգոստոսի 15-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնեն

Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականներն օգոստոսի 15-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան՝ վկայակոչելով ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինե Թաշչյանին:

ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ փետրվարի 28-ին և 29-ին հայկական հավաքականը Կիպրոսում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ:

Հայաստանը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին, որտեղ B խմբում կխաղա Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականը 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի բացահայտումներից մեկը դարձավ և իրական հնարավորություններ ուներ առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Հիմնականում ռուսական և ուկրաինական ակումբներում խաղացող երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների թիմում ընդգրկվելու շնորհիվ Հայաստանի հավաքականը հեռանկարային եվրոպական թիմերից մեկն է համարվում: -0-