Վիկ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին Անսելմո Մորենոյի հետ կպայքարի WBA վարկածով չեմպիոնի տիտղոսի համար

30.11.2011, 13:01
Վիկ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին Անսելմո Մորենոյի հետ կպայքարի WBA վարկածով չեմպիոնի տիտղոսի համար
Վիկ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին Անսելմո Մորենոյի հետ կպայքարի WBA վարկածով չեմպիոնի տիտղոսի համար

Երկու քաշային կատեգորիաներում աշխարհի նախկին չեմպիոն, 35-ամյա հայազգի բռնցամարտիկ Վիկ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին ուժերը կչափի 26-ամյա պանամցի Անսելմո Մորենոյի հետ, հաղորդում է allboxing.ru կայքը:

Դարչինյանը կպայքարի Մորենոյին պատկանող գերթեթև քաշային կարգում (մինչև 53,5 կգ) WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, մենամարտը տեղի կունենա ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:

«Նա լավ բռնցքամարտիկ է, ռազմիկ չէ: Նա դուրս չի գալիս ռինգ մենամարտը հաղթելու համար: Նա պաշտպանական պլանի բռնցքամարտիկ է, պարզապես ցանկանում է հաղթել ռաունդներում: Ես պարզապես շատ ուժեղ կլինեմ նրա համար: Միգուցե նա ինձնից խոշոր է, բարձրահասակ, սակայն... տեսնենք: Ես շատ լավ եմ պատրաստվել այս մենամարտին, և նրան չի հաջողվի ինձնից լավ հանդես գալ», - մեջբերում է Boxingscene.com-ը Դարչինյանի խոսքերը մրցակցի մասին:

Դարչինյանը նաև կարծում է, որ նա չպետք է շտապի մենամարտի ժամանակ, ինչպես արեց Ագաբեկոյի հետ մենամարտում:
Վերջերս Fightnews.com-ին տված հարցազրույցում 26-ամյա Մորենոն շատ հարգանքով է խոսել Դարչինյանի մասին:

«Ինձ նրա նման ուժեղ բռնցքամարտիկ եմ համարում: Իմ կարիերայում եկել է այն պահը, երբ ես պատրաստ եմ մենամարտել այնպիսի հայտնի մրցակիցների հետ, ինչպիսին Վիկ Դարչինյանն է: Նա շատ լավ կարիերա ունի և մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան: Նա արագ է լինելու և հարձակողական ոճով է հանդես գալու, և ես ծանոթ եմ նրա հարվածների ուժին», - ասել է նա:

Վիկ Դարչինյանը IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (37 հաղթանակ, 3 պարտություն, 1 ոչ-ոքի):

Անսելմո Մորենոն WBC, WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն է, գերթեթև քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն է (31 հաղթանակ, 1 պարտություն և 1 ոչ-ոքի):-0-