Մոհամեդ Ալին նույնպես մասնակցել է Ջո Ֆրեյզերի հրաժեշտի արարողությանը

15.11.2011, 11:29
Մոհամեդ Ալին նույնպես մասնակցել է Ջո Ֆրեյզերի հրաժեշտի արարողությանը
Մոհամեդ Ալին նույնպես մասնակցել է Ջո Ֆրեյզերի հրաժեշտի արարողությանը

Ամերիկացի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին եկել է հրաժեշտ տալու բռնցքամարտի լեգենդ, իսկ անցյալում իր գլխավոր հակառակորդ Ջոզեֆ Ֆրեյզերին, ով մահացել է նախորդ երեքշաբթի լույս գիշերը՝ կյանքի 68-րդ տարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրեյզերի հրաժեշտի երկժամյա փակ արարողությունն անցկացվել է քաղաքի մկրտական եկեղեցիներից մեկում: Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ հայտնի հասարակական գործիչ Ջեսի Ջեքսոնը, պրոմոութեր Դոն Քինգը, Հոլիվուդի աստղ Միքի Ռուրքը, ԲԱԱ աստղեր Դենիս Ռոդմանը և Մեջիք Ջոնսոնը, ինչպես նաև լեգենդար Մոհամեդ Ալին, ով եկել է պատվելու իր սկզբունքային հակառակորդի հիշատակը, հաղորդում է Fox Television-ը:

Ծխացող Ջո (Smokin' Joe) մականունով Ջոզեֆ Ֆրեյզերը 1964 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն: 1970 թվականին նրան հաջողվել է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը միանգամից երկու վարկածներում՝ WBC և WBA: 1971 թվականի մարտին անցկացվել է Ֆրեյզերը մենամարտը Մոհամեդ Ալիի հետ: Այն արդեն իսկ իր մեկնարկից առաջ բացառիկ է եղել, քանի որ մենամարտում հանդիպել են ծանր քաշային երկու աշխարհի չեմպիոններ՝ մեկը նախկին, մյուսը՝ այդ ժամանակի, և երկուսն էլ այդ պահին անպարտ էին: 15-րդ ռաունդում Ջոն Ալիին գեղեցիկ ձախ հուքով (կողային հարված բռնցքամարտում) նոքաութի է ենթարկել և հաղթել է մենամարտում: Ալին չկարողացավ մոռանալ Ջոից կրած պարտությունը մինչև իր կարիերայի ավարտը:

Բացի այդ, Ֆրեյզերը բռնցքամարտի սիրահարների հիշողության մեջ մնացել է իր դիմացկունությամբ և բնավորությամբ: 1966 թվականին նա կարողացել է հաղթել Օսկար Բոնավենային, չնայած, որ վերջինը կրկնակի նոկդաունի էր ենթարկել Ջոյին: Ֆրեյզերը կարիերան ավարտել է 1981 թվականին: 1994 թվականին մարզիկը խաղացել է Նիկ Ստալյանոյի «Հրեշտակների հանգրվան» ֆիլմի գլխավոր դերերից մեկը: -0-