Շախմատիստներ Կարլսենը, Արոնյանը և Կարյակինը 2012 թվականին կխաղան Վեյկ-ան-Զեեում

25.10.2011, 11:06
Շախմատիստներ Կարլսենը, Արոնյանը և Կարյակինը 2012 թվականին կխաղան Վեյկ-ան-Զեեում
Շախմատիստներ Կարլսենը, Արոնյանը և Կարյակինը 2012 թվականին կխաղան Վեյկ-ան-Զեեում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նորվեգացի Մագնուս Կարսլենը, հայ Լևոն Արոնյանը և ռուս Սերգեյ Կարյակինը կգլխավորեն 2012 թվականի հունվարին հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցկացվելիք շախմատային հեղինակավոր մրցաշարի մասնակիցների աղյուսակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մրցումների պաշտոնական կայքին:

Կարլենը (գործակիցը՝ 2823 միավոր), Արոնյանը (2807) և Կարյակինը (2772) մրցաշարի վարկանիշային ֆավորտիտներն են: Վեյկ-ան-Զեեում կխաղան նաև Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2768), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 2765), Վուգար Հաշիմովը (Ադրբեջան, 2756), Գատա Կամսկին (ԱՄՆ, 2756), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2753), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2752), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2746), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2722), Դավիդ Նավարան (Չեխիա, 2705) և Լյուկ Վան Վելին (Հոլանդիա, 2689):

Մրցաշարի միջին վարկանիշը կազմում է 2752 միավոր, ինչը համապատասխանում է ՖԻԴԵ-ի դասակարգմամբ բարդության ամենաբարձր՝ 21-րդ կարգին:

Վեյկ-ան-Զեեի մրցաշարը կանցկացվի հունվարի 14-ից 29-ը: -0-