Ռոբի Քինը կասկածում է իռլանդացիների հաջողությանը Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ

11.10.2011, 20:00
Ռոբի Քինը կասկածում է իռլանդացիների հաջողությանը Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ
Ռոբի Քինը կասկածում է իռլանդացիների հաջողությանը Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ

Իռլանդիայի հավաքականի ավագ և առաջնորդ Ռոբի Քինը կասկած է հայտնել Հայաստանի հավաքականի նկատմամբ իռլանդացիների հաղթանակի հարցում Եվրո-2012-ի ընտրական փուլի վճռորոշ խաղում:

Երեքշաբթի Հայաստանի հավաքականը  արտագնա խաղում ուժերը կչափի իռլանդացիների հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստները կզբաղեցնեն երկրորդ տեղը և կշարունակեն պայքարը Եվրո-2012-ի եզրափակչի ուղեգրի համար:

«Հայաստանը շատ ուժեղ թիմ ունի, մեզ շատ դժվար կլինի հաղթել այս խաղում», - մեջբերում է  Քինի խոսքերը gazeta.ru-ն՝ հղում անելով Guardian-ին:

Իռլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբի Քինը չի կարող օգնել իր հավաքականին եզրափակիչ խաղի ժամանակ:

Իռլանդացիների ավագն Անդորրայի հավաքականի հետ խաղում վնասել է նստատեղի մկանը և չի կարող մարզվել: Ազգային թիմում Քինին կփոխարինի «Ուեստ Բրոմվիչի» հարձակվող Սայմոն Քոքսը:

Ռոբի Քինը հայտարարել է, որ կասկածում է իռլանդացիների հաջողությանը:

«Հայ ֆուտբոլիստները հանդես են գալիս ուժեղ լիգաներում, իսկ մեզանից ոմանք խաղում են առաջին դիվիզիոններում: Մենք պետք է հավաքվենք հարյուր տոկոսով, անենք ամեն ինչ՝ ոչ մի բացթողում թույլ չտալու համար: Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ կարող ենք շատ տուժել փոքր սխալի պատճառով», - ընդգծել է Քինը:

Հայ ֆուտբոլիստները նախորդ ուրբաթ 4:1 հաշվով ջախջախեցին մակեդոնացիներին և պահպանեցին խմբից դուրս գալու լավ հնարավորությունները: Նրանք 17 միավոր հավաքեցին և ունեն դարպաս ուղարկած ու բացթողած գնդակների լավագույն տարբերությունը՝ 21:8: 20 միավոր է վաստակել խմբի առաջատար Ռուսաստանը, և 18 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Իռլանդիան: --0—