Գարիկ Մարտիրոսյանը խոստացել է հայկական դրոշով վազել Մոսկվայով, եթե Հայաստանը հաղթի Իռլանդիայի հետ խաղում

11.10.2011, 12:02
Գարիկ Մարտիրոսյանը խոստացել է հայկական դրոշով վազել Մոսկվայով, եթե Հայաստանը հաղթի Իռլանդիայի հետ խաղում
Գարիկ Մարտիրոսյանը խոստացել է հայկական դրոշով վազել Մոսկվայով, եթե Հայաստանը հաղթի Իռլանդիայի հետ խաղում

Ռուս հայտնի շոումեն, հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը խոստացել է հայկական դրոշով վազել Մոսկվայով, եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ տանի իռլանդացիների նկատմամբ:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը արտագնա ֆուտբոլային հանդիպում կանցկացնի իռլանդացիների հետ: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստները կզբաղեցնեն երկրորդ տեղը և դուրս կգան պատասխան խաղերի:

«Եթե հայկական հավաքականը դուրս գա Եվրոպա-2012 առաջնություն, ես մինչև առավոտ կվազեմ հայկական դրոշով Մոսկվայով»,- ասել է Մարտիրոսյանը lifesports.ru պորտալին տված հարցազրույցում:

Հայտնի շոումենը պատմել է նաև առաջիկա խաղը դիտելու իր ծրագրերի մասին:

«Անհամբեր սպասում եմ այդ հանդիպմանը, որը կարող է պատմական դառնալ մեր հավաքականի համար,- ասել է հումորիստը: - Ես այդ ժամանակ նկարահանման հրապարակում եմ լինելու, բայց կանեմ հնարավորինը խաղը դիտելու համար: Մեծ հույսեր ունեմ, որ հայկական հավաքականը կհաղթի իռլանդացիներին»,- ասել է Մարտիրոսյանը:

Հայ ֆուտբոլիստներն ուրբաթ օրը 4:1 հաշվով տապալեցին մակեդոնացիներին և պահպանեցին խմբից դուրս գալու լավ հնարավորությունները: Նրանք 17 միավոր հավաքեցին և ունեն դարպաս ուղարկած ու բացթողած գնդակների լավագույն տարբերությունը՝ 21:8: 20 միավոր է հավաքել խմբի առաջատար Ռուսաստանը, և 18 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Իռլանդիան: -0-