Իռլանդիայի հավաքականի մարզիչը հուսով է, որ ֆուտբոլիստ Կինը կմասնակցի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը

10.10.2011, 12:56
Իռլանդիայի հավաքականի մարզիչը հուսով է, որ ֆուտբոլիստ Կինը կմասնակցի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը

Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Մարկո Տարդելին հուսով է, որ թիմի ավագ Ռոբի Կինը կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի հետ կայանալիք վճռորոշ խաղին, հաղորդում է Irish Times-ը:

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվողը խորացրեց նստատեղի մկանի վնասվածքը հոկտեմբերի 7-ին Անդորրայի հետ կայացած խաղի ժամանակ (2:0): Շաբաթ օրը հայտնի դարձան սկանավորման արդյունքները, իսկ կիրակի մարզումներից հետո իռլանդացիների գլխավոր մարզչի օգնական Ջովանի Տրապատոնին հայտարարեց, որ վաղ է խոսել այն մասին, թե 31-ամյա ֆուտբոլիստը կկարողանա՞ երեքշաբթի օգնել իր թիմին, թե՞ ոչ:

«Ռոբին փոքրիկ խնդիր ունի, սակայն մենք հուսով ենք, որ նա կվերականգնվի: Դա հեշտ չի լինի, սակայն հույսը չենք կորցնում: Շատ քիչ են Ռոբիի՝ դաշտ դուրս գալու հնարավորությունները, սակայն մենք կսպասենք և կգնահատենք նրա վիճակը: Մենք Կինին փոխարինելու բազմաթիվ տարբերակներ ունենք, համոզված ենք մեր խաղացողների հարցում», - ասել է Տարդելին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրական B խմբում երկրորդ տեղն ապահովելու համար իռլանդացիներին բավական է հոկտեմբերի 11-ին Դուբլինում չպարտվել հայերին: Անդորրայի նկատմամբ հաղթանակի և ոչ-ոքիի դեպքում առաջին տեղը կզբաղեցնի Ռուսաստանի հավաքականը:-0-