Կառլսենը և Արոնյանը ոչ-ոքի են խաղացել շախմատի ՄՍ-ի եզրափակչի 2-րդ փուլում

28.09.2011, 10:23
Կառլսենը և Արոնյանը ոչ-ոքի են խաղացել շախմատի ՄՍ-ի եզրափակչի 2-րդ փուլում
Կառլսենը և Արոնյանը ոչ-ոքի են խաղացել շախմատի ՄՍ-ի եզրափակչի 2-րդ փուլում

Նորվեգացի շախմատիստ, համաշխարհային վարկանիշի առաջատար Մագնուս Կառլսենը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի հետ շախմատի Մեծ Սաղավարտի եզրափակչի երկրորդ փուլի մրցախաղը. Առաջնությունը տեղի էր ունենում բրազիլական Սան-Պաուլոյում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄՍ-ի եզրափակչն անցկացվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 11-ը՝ երկու շրջանով վեց մասնակիցների մասնակցությամբ՝ առաջինը՝ Սան-Պաուլոյում, երկրորդը՝ Բիլբաոյում (Իսպանիա): Մրցաշարին մասնակցում է վեց գրոսմայստեր՝ Կառլսենը, Վիշի Անանդը (Հնդկաստան), Արոնյանը, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆրանսիսկո Վալյեխոն (Իսպանիա):

Կառլսենը և Արոնյանը ոչ-ոքիի են համաձայնել 54-րդ քայլին: 38-րդ քայլում համանման ելքով է ավարտվել Անանդի և Նակամուրայի մրցախաղը, իսկ ահա Իվանչուկը կարողացել է հաղթել մրցաշարի աութսայդեր Վալյեխոյին և մրցաշարի առաջատարների աղյուսակում հասել է Արոնյանին՝ 4 բալով:

Սեպտեմբերի 28-ին՝ երրորդ փուլում, Իվանչուկը կխաղա Անանդի դեմ, Նակամուրան՝ Արոնյանի, իսկ Կառլսենը՝ Վալյեխոյի: -0-