Հրապարակվել է Եվրոպայի շախմատի առաջնության հայկական հավաքականների կազմը

16.09.2011, 16:39
Հրապարակվել է Եվրոպայի շախմատի առաջնության հայկական հավաքականների կազմը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատել է նոյեմբերի 2-12-ը Պորտո Կարասե (Հունաստան) քաղաքում անցկացվելիք 2011թ.-ի Եվրոպայի թիմային առաջնության տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների կազմը, հաղորդում է armchess.am-ը:

Տղամարդկանց հավաքականի կազմում կմասնակցեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Մարզիչն է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Նելլի Աղինյանը: Մարզիչն է գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը: -0-