Վիճակահանությամբ որոշվել են Փարիզում կայանալիք Ձյուդոյի աշխարհի առաջնության ժամանակ հայ ձյուդոյիստների մրցակիցները

23.08.2011, 13:56
Վիճակահանությամբ որոշվել են Փարիզում կայանալիք Ձյուդոյի աշխարհի առաջնության ժամանակ հայ ձյուդոյիստների մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Փարիզում կայանալիք Ձյուդոյի աշխարհի առաջնության ժամանակ հայ ձյուդոյիստների մրցակիցները որոշվել են օգոստոսի 22-ին կայացած վիճակահանության արդյունքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Ձյուդոյի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Փարիզում օգոստոսի 23-28-ը:

Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ՝ աշխարհի փոխչեմպիոն Հովհաննես Դավթյանը (60 կգ), Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը (66 կգ), իսկ կանանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնեն Գայանե Հարությունյանը (48 կգ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ):

Դավթյանի առաջին մրցակիցը կդառնա Ղազախստանի ներկայացնող Յելդոս Սմետովը, Նազարյանն ուժերը կչափի ռումինացի ձյուդոյիստ Դան Ֆասիեի հետ:

Հարությունյանը կպայքարի հունգարուհի Եվա Ցզեռնովիսկու հետ, իսկ Ժաննա Ստանկևիչը՝ Հունաստանը ներկայացնող Լուլիետա Բուկուվալայի հետ:-0-