ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի 16 ֆուտբոլային ֆունկցիոներների նկատմամբ

12.08.2011, 15:52
ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի 16 ֆուտբոլային ֆունկցիոներների նկատմամբ

ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննություն կանցկացնի Կարիբյան ֆուտբոլային միության (CFU) 16 ֆունկցիոներների հանդեպ՝ կոռուպցիայի մասնակցության ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՓ-ին։

CFU ներկայացուցիչներին կասկածում են, որ նրանք կարող է մասակից լինել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար նախկին թեկնածու Մոհամեդ բին Համամի մասնակցությամբ սկանդալին։ Վերջինը մեղավոր է ճանաչվել ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրության քարոզարշավի ժամանակ կաշառք վերցնելու մեջ և ցմահ հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից։

Նոր գործի կասկածյալների մեկը  Կոին Կլասն է Գայանայից, ով հեռացվել է CFU-ի իր պաշտոնից մինչև բոլոր հանգամանքների բացահայտումը։

Բին Համանը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ, երբ հայտնի է դարձել Կարիբյան ֆուտբոլային միության 25 ներկայացուցիչների հետ նրա հանդիպման մասին, որոնց մոտավորապես 40 հազար դոլարի չափով կաշառք է առաջարկվել ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրություններին կատարցուն աջակցելու համար։ -0-