Համահայկական խաղերի առաջին վիճակահանությունն անցկացվեց Երևանում

08.08.2011, 16:51
Համահայկական խաղերի առաջին վիճակահանությունն անցկացվեց Երևանում
Համահայկական խաղերի առաջին վիճակահանությունն անցկացվեց Երևանում

Չորեքշաբթի Երևանում Համահայկական հինգերորդ խաղերի շրջանակներում անցկացվեց առաջին վիճակահանությունը, որը որոշեց բասկետբոլի առաջնության ենթախմբերը։

Այսպես, վիճակահանության համաձայն, բասկետբոլի տղամարդկանց առաջնության առաջին ենթախմբում են՝ Թեհրանի (Իրան), Լոս Անջելեսի (ԱՄՆ), Հալեպի (Սիրիա) և Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) թիմերը։

Սոչիի (Ռուսաստան), Երևանի (Հայաստան), Թավրիզի (Իրան) և Բեյրութի (Լիբանան) թիմերն ընդգրկվել են երկրորդ, իսկ Սիդնեյի (Ավստրալիա), Վիեննայի (Ավստրիա), Գլենդեյլ Մոնրոուզայի (ԱՄՆ) և Շահինշահրի (Իրան) թիմերը՝ երրորդ ենթախմբում։

Չորրորդ խմբում են Գլենդեյլի (ԱՄՆ), Արթիկի (Հայաստան), Մոնրեալի (Կանադա) և Սալմաստի (Իրան) թիմերը, իսկ հինգերորդում՝ Կահիրեի (Եգիպտոս), Իսպահանի (Իրան), Ախալքալաքի (Վրաստան) և Բուենոս Այրեսի (Արգենտինա) թիմերը։ Վեցերորդ ենթախմբում են Ստամբուլի (Թուրքիա), Գյումրիի (Հայաստան), Փարիզի (Ֆրանսիա) և Ուրմիայի (Իրան) թիմերը։

Բասկետբոլի կանանց առաջնության առաջին ենթախմբում են՝ Երևանի (Հայաստան), Իսպահանի (Իրան), Արթիկի (Հայաստան), Թեհրանի (Իրան) և Փարիզի (Ֆրանսիա), իսկ երկրորդ ենթախմբում են Գլենդեյլի, Թավրիզի, Վիեննայի, Շահինշահրի, Գյումրիի և Մարսելի (Ֆրանսիա) թիմերը։

Բասկետբոլային մրցումները կանցկացվեն օգոստոսի 14-20-ը, 10։00-ին։
Համահայկական խաղերի տարբեր մարզաձևերի վիճակահանությունները կանցկացվեն օգոստոսի 8-9-ը։
Տղամարդկանց առաջնության առաջին երեք ենթախմբերը կխաղան «Միկա» մարզահամալիրում, իսկ չորրորդ, հինգերորդն ու վեցերորդը՝ «Դինամոյում»։

Կանանց թիմերը կխաղան «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում։
Համահայկական հինգերորդ խաղերը կանցկացվեն Հայաստանում օգոստոսի 13-ից 21-ը «Միաբանություն սպորտի միջոցով» կարգախոսով։
 
Համահայկական հինգերորդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչի տաճարում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Համահայկական հինգերորդ խաղերը Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 13-21-ը՝ «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսով:

Համահայկական հինգերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի օգոստոսի 13-ին Երևանի «Հանրապետական մարզադաշտում»:

Մասնակիցների թիվը ռեկորդային կլինի՝ 3 հազար մարզիկ, ովքեր Հայաստան կժամանեն աշխարհի 100 քաղաքներից: Համահայկական խաղերն անցկացվում են 10 մարզաձևով՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աթլետիկա, մինի-ֆուտբոլ: -0-