Հայաստանի շախմատի հավաքականին երկու քայլ է մնում աշխարհի թիմայի առաջնությունում հաղթելու համար

25.07.2011, 10:23
Հայաստանի շախմատի հավաքականին երկու քայլ է մնում աշխարհի թիմայի առաջնությունում հաղթելու համար
Հայաստանի շախմատի հավաքականին երկու քայլ է մնում աշխարհի թիմայի առաջնությունում հաղթելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականին երկու քայլ է մնում Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի թիմայի առաջնությունում հաղթելու համար:

Կիրակի օրը հայ շախմատիստներն ամրապնդեցին իրենց միանձնյա առաջատարի դիրքերը՝ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով հունգարացիներին:

Հայաստանի հավաքականին հաղթանակ բերեց Զոլտան Ալմաշիին պարտության մատնած Սերգեյ Մովսիսյանը: Յուդիտ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան, Պետեր Լեկո-Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան-Կսաբա Բալոխ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:

Յոթերորդ փուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 12 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են 9-ական միավոր վաստակած չինացիներն ու ուկրաինացիները: Չինաստանի հավաքականը յոթերորդ փուլում 2,5-1,5, հաշվով պարտության է մատնել ռուսաստանցիներին, նույն հաշվով ուկրաինացիները պարտության են մատնել իսրայելցիներին: Ռուսներն ու հունգարացիները վաստակել են 8-ական միավոր: Նույնքան միավոր են վաստակել կիրակի Ադրբեջանի հավաքականին հաղթած ամերիկացիները:-0-