415.62
4.17
387.81
+23
Եղանակը Երևանում
Հայ

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան

13:33
17 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։

«Մենք ապրում ենք մի հասարակությունում, երբ մարդիկ սովորել են «ամբոխի մտածելակերպին»։ Դեպքեր գիտեմ, երբ երկու հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ այժմ ատում են միմյանց։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ վերևում որոշում են քաղաքական գործիչները, իսկ դրանից տառապում են սովորական մարդիկ։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սեփական կարծիքը։ Ահա ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Եվ թքած ունեմ, թե Հայաստանն Ադրբեջանի հետ բարձր մակարդակով ինչ–որ խնդիրներ ունի։ Ում հետ ցանկանում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անում»,– ասել է նա Экспресс-Газета–ին տված հարցազրույցում։

Օլիմպիական չեմպիոնը պատմել է նաև իր հոր` Կարապետ Ալավերդյանի հետ հարաբերությունների մասին, ավելացնելով, որ նա ապրում է Երևանում, և իրենք չեն տեսնվել 17 տարի, քանի որ ծնողներն ամուսնալուծվել են, երբ ինքը վեց տարեկան է եղել։

Загружается новость ... "Право"

Այն հարցին, թե, արյո՞ք, ցանկանում է տեսնել հորը` Յանան ասել է, որ խելագար ցանկություն չունի։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Եգորյանի պապը Հայաստանի հայտնի նկարից, դերասան և օպերային երգիչ Հենրիխ Ալավերդյանն է։ Նա նկարահանվել է ավելի քան 20 կինոֆիլմերում, մահացել է թոռան ծնունդից չորս տարի առաջ։  

Генрик Карапетян

«Ինձ դաստիարակել է ոչ թե նա, այլ մայրս: Բայց եթե հնարավորություն և ժամանակ լինի, ես կմեկնեմ Երևան: Հորս հետ երկար ժամանակ չենք շփվել: Առաջին անգամ հեռախոսազանգ ենք ունեցել, երբ կարծեմ 14 տարեկան էի: Շնորհավորում ենք միմյանց տոներին, ծննդյան օրերի առթիվ: Սակայն նախկինի պես չենք տեսնվում”, - պարզաբանել է Եգորյանը:

Իսկ մարզիկի մայրը պարզաբանել է, թե ինչու է Յանան մայրական ազգանունը կրում:

«Յանան ավելի շուտ է ծնվել, քան նախատեսում էին բժիշկները: 1993 թ.-ի դեկտեմբերին մենք Կարապետի հետ մեկնել ենք Թբիլիսի` ընկերների մոտ: Որոշեցինք սննդամթերք գնել Նոր տարուց առաջ, քանի որ Երևանում շրջափակման պատճառով խանութների փեղկերը դատարկ էին: Ինչպես այսօր հիշում եմ. հաջորդ օրը պետք է մեկնեինք, իսկ ինձ մոտ ցավեր են սկսվում: Արդյունքում հայտնվեցի հիվանդանոցում, աղջիկ ունեցա, իսկ Կարապտը ստիպված եղավ տոմսերը վերադարձնել և ծննդյան վկայական ձևակերպել: Մենք գրանցված չէինք. Յանային գրանցեցին իմ ազգանունով», - պատմել է նա:

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում անհատական և թիմային մրցաշարերում երկու մեդալ է նվաճել 2016 թվականի Ռիոյի օլիմպպիական խաղերում։ Նախորդ տարի նա դարձել է ազգային մրցանակի դափնեկիր «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգի «Տարվա մարզիկ» կատեգորիայում։ 2016 թվականի օգոստոսի 25–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եգորյանին «Պատվո շքանշան» է շնորհել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:23
29 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն (ՎԻԴԵՈ)
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն․ ՎԻԴԵՈ
09:56
29 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
2 արծաթ և 5 բրոնզ. հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
10:31
26 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար (ՎԻԴեՈ)
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ․ ՎԻԴԵՈ
12:02
23 Ապրիլի 2024
«Ինտերը» հռչակվեց Իտալիայի չեմպիոն․ Հենրիխ Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց (ՖՈՏՈ)
Ինտերում» հանդես եկող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանում նվաճեց իր առաջին տիտղոսը թոփ-5 առաջնություններում. ՖՈՏՈ
21:15
17 Ապրիլի 2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը նշել է, թե որքան է վաստակել Օլիվեյրայի դեմ մենամարտի համար
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը նշել է, թե որքան է վաստակել Օլիվեյրայի դեմ մենամարտի համար
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ