Մոուրինիուն բացատրել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հայտացուցակից

21.10.2016, 11:42
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆեներբախչեին»:
 Մոուրինիուն բացատրել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հայտացուցակից
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆեներբախչեին», գրում է armsport.am–ը։

Հայտացուցակից բացակայել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն այս առիթով ասել է, թե Մխիթարյանը երկար ժամանակ չի խաղացել։

«Այս կազմը լավ է խաղում: Մի բան է վնասվածք չունենալը, մեկ այլ բան պաշտոնական հանդիպմանը պատրաստ լինելը»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել «Metro»-ն: -0-