Մխիթարյանը «սխալ ակումբներում» խաղացող ֆուտբոլիստների ցուցակում է

24.10.2016, 20:24
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներառվել է «սխալ ակումբներում» խաղացող մարզիկների ցուցակում։
Մխիթարյանը «սխալ ակումբներում» խաղացող ֆուտբոլիստների ցուցակում է
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Football365.com մարզական պորտալը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս չորս ֆուտբոլիստների հետ ներառվել է «սխալ ակումբներում» խաղացող մարզիկների ցուցակում։

Ցուցակում են նաև «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջը, «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասը և «Էվերտոնի» կիսապաշտպան Աարոն Լենոնը։

Պարբերականը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն գնել է Բունդեսլիգայի` նախորդ տարվա լավագույն խախացողին, 26.3 մլն ֆունտով, սակայն հայ կիսապաշտպանին կանոնավոր կերպով չեն ընդգրկում թիմի հիմնական կազմում։ «Չնայած, որ Մխիթարյանը վերականգնվել է վերջերս ստացած վնասվածքից, նա նույնիսկ չի ընդգրկվել վերջին երկու խաղերում թիմի նախնական կազմում»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-