Մխիթարյան. իտալերենի այդքան էլ լավ չեմ տիրապետում, բայց 6 լեզվով կարող եմ շփվել
22.03.2016,
13:28
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությանը gianlucadimarzio.com կայքին։
«Յուվենտու՞ս։ Ամեն ինչ կյանքում հնարավոր է, կտեսնենք»,– ասել է նա, ավելացնելով, որ «Շախտյորում» խաղալու ընթացքում իրեն շատ է օգնել թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն։
«Լուչեսկուի շնորհիվ սկսեցի նաև իտալերեն սովորել, բայց չեմ կարող ասել, որ լավ եմ այն տիրապետում: Քանի լեզուներով եմ խոսու՞մ։ Իհարկե, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ինչպես նաև պորտուգալերեն և գերմաներեն լեզուներով», ասել է Մխիթարյանը, ավելացնելով, որ 13 տարեկանում Սան-Պաուլուում պարապելու ընթացքում պորտուգալերեն էր սովորել: -0-