Մխիթարյան. Ինձ համար վճարված գումարը խաղաժամանակ չի երաշխավորում
28.10.2016,
10:37
Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը։
«Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ»,– Մխիթարյանին է մեջբերում «The Mirror» պարբերականը։
Ինչպես նշվում է գրառման մեջ, Մխիթարյանը չի կարծում, թե մասնակցելու է բոլոր խաղերին: Ըստ մարզիկի, նրա` խաղադաշտ դուրս գալը կախված է նաև մարզչի ընտրած մարտավարությունից և մեր մրցակցից:
Daily Mail. Ինչո՞ւ Մոուրինյուն չի օգտագործում Հենրիխ Մխիթարյանին, նա վնասվածք ունի, թե...>>
«Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»,– նշել է մարզիկը։
Մոուրինյուն հիվանդ է. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի բացակայությանը
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ խաղաժամանակ ստացել սեպտեմբերի 10-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած մանչեսթերյան դերբիում։