420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյան. մենք պատրաստ ենք պայքարել Վենգերի համար

17:41
01 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports–ին տված հարցազրույցում նշել է, որ անհրաժեշտ է պայքարել Արսեն Վենգերի համար:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ակումբի մարզիչ Արսեն Վենգերը կարող է լքել թիմն արդեն այս խաղաշրջանի ավարտին, ինչը և ստիպել է անգլիական թիմին սկսել նոր մարզչի որոնումները:

«Ինձ շատ հաճելի է աշխատել նրա հետ: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին, նա կարող է լավ խորհուրդ տալ, և ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Իհարկե, նրա համար սա ևս թեթև ժամանակներ չեն, սակայն մենք պետք է խաղանք ակումբի համար, նրա համար, քանի որ նա մեծ օրինակ է ծառայում այս թիմի համար», - ասել է Մխիթարյանը:

Загружается новость ... "Право"

Ֆուտբոլիստը նշել է, որ հիմա դժվար ժամանակներ են ակումբի համար:

«Սա ամենահեշտ ժամանակը չէ ակումբի համար, սակայն մենք այստեղ ենք օգնելու համար, այստեղ ենք, որ անենք ամեն հնարավորը ու բարձրացնել «Արսենալն» այն մակարդակի վրա, որը կար մինչ այժմ: Գիտեմ, որ դա հեշտ չի լինի, սակայն մենք անում ենք ամեն հնարավորինը», - ասել է կիսապաշտպանը:

Նրա խոսքով, «Արսենալի» գրոհող փիլիսոփայությունը համընկնում է նրա անձնական փիլիսոփայության հետ:

«Բոլորը գիտեն, որ «Արսենալը» խաղում է գրոհող ֆուտբոլ, և ես սիրում եմ խաղալ այսպիսի ֆուտբոլ: Մանչեսթերում մենք նույնպես խաղում էինք հարձակողական ֆուտբոլ, սակայն ոչ ամեն հանդիպման ընթացքում: Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, քանի որ ամեն ակումբի մենեջեր ունի իր փիլիսոփայությունը: Հնարավոր է` ես չկարողացա լավ ինտեգրվել«Մանչեսթեր Յունայթեդում», - ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման շրջանակում։ Տեղափոխվելուց հետո Մխիթարյանի աշխատավարձը կազմում է շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները