424.06
4.19
390.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մամիաշվիլին պետք է պատասխան տա հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հասցեին ուղղած խոսքերի համար. իրավաբան

18:41
22 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմն ունի Լոզանի արբիտրաժային մարզական դատարան դիմելու բոլոր հնարավությունները` պահանջելով Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայի Մամիաշվիլուն պատասխանատվության ենթարկել հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հասցեին հնչեցրած խոսքերի համար, երկուշաբթի լրագրողներին ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը։

«Մամիաշվիլու` «եթե ես խանգարեի Միհրան Հարությունյանին, նա չէր հայտնվի Օլիմպիական խաղերին» խոսքերը վկայում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Իրավական տեսանկյունից այդ անհիմն արտահայտությունը կարող է դատական հայցի հիմք լինել»,– ասաց Մակարյանը։

Հայ ըմբիշը զրկվեց օլիմպիական ոսկուց կանխակալ մրցավարության պատճառով, ինչի հետևանքով հաղթանակը շնորհվեց նրա մրցակից սերբ Դավոր Շտեֆանեկին:

Մակարյանն ավելացրեց, որ Օլիմպիական խարտիայի 23–րդ հոդվածը պատիժներ և սահմանափակումներ է նախատեսում մարզական էտիկետը խախտող անձանց համար։

«Դա առնվազն հրապարակային հայտարարության տեսքով սպառնալիք էր, պետք է քննություն սկսել և պարզել դրա պատճառը։ Հայկական կողմը կարող է պահանջել պաշտոնանկ անել Մամիաշվիլուն»,– ասաց նա։

Բացի այդ, իրավաբանի խոսքով, մրցավարների որոշումը, ըստ որի Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց, կարելի է բողոքարկել դատարանում մեկ ամսվա ընթացքում։

«Դա կարող է ՄՕԿ–ի ներքին կանոնների կոպիտ խախտում լինել, պետք է քննություն սկսել և որակազրկել մրցավարին»,– ասաց Մակարյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել