Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող

17.08.2017, 11:41
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:

Ինչպես հայտնում է chess.am-ը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս մեկ ուրախանալու ու հպարտանալու առիթ տվեց՝ դառնալով ռապիդի միանձնյա հաղթող։

Նախօրեին կայացած վերջին 3 տուրում նա առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ։ Արդյունքում՝ 12 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար 1 միավոր) դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։

Загружается новость ... "Право"

2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվեց, իսկ մեկում խաղաց ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։

Հինգշաբթի արդեն մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր անցկացվելու է 9 տուր։ -0-