ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս հանդես չի գա Մախաչկալայի «Անժիում», հաղորդում է
armsport.am-ը:
Կայքի հաղորդմամբ, 28-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, բայց շուտով, ամենայն հավանականությամբ, նոր ակումբ կունենա: Այս մասին հայտնում է Մկրտչյանի Facebook-յան պաշտոնական էջը:
Մկրտչյանը 2015 թվականից է հանդես գալիս «Անժիում»: Այս ընթացքում թիմի կազմում 22 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի հեղինակ: -0-