Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

21.06.2016, 11:54
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազարկվել է դոպինգի օգտագործման համար։
Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազարկվել է դոպինգի օգտագործման համար։

Խուրշուդյանի անունը հայտնվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցուցակում:

Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող Ստանոզոլոլ:

Նա ժամանակավորապես որակազրկվել է և չի կարող մասնակցել մրցաշարերի:

Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:

Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում ամռանը պատրաստվում էր մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: -0-