420.79
4.21
388.47
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀՖՖ նախագահը` հավաքականի խաղի մասին. 20 տարում փչացրածը հնարավոր չէ ուղղել 20 օրում (ՎԻԴԵՈ)

21:04
15 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախագահ Արթուր Վանեցյանը երկուշաբթի այցելել է հավաքականին մարզման ընթացքում և շփվել է լրագրողների հետ։

«20 տարում փչացրածը հնարավոր չէ ուղղել 20 օրում։ Հենց նոր խոսեցի մեր հավաքականի ֆուտբոլիստների հետ առաջիկա խաղի և ապագայի ծրագրերի մասին։ Նրանց լավ տրամադրվածություն մաղթեցի, որ կարողանան հավաքվել և վաղը լավ ֆուտբոլ ցույց տալ»,– ասաց Վանեցյանը։

 Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շաբաթ սեփական դաշտում պարտվել է Ջիբրալթարի թիմին 0։1 հաշվով Ազգերի լիգայի որակավորման փուլի խաղում։

Վանեցյանի խոսքով, շուտով Ֆեդերացիան կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որի պտուղները երկրպագուները կտեսնեն 4-5 տարի անց։

Загружается новость ... "Лево"

«Այս ծրագիրն ուղղված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ Հայաստանում շատ լինեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, որ հետագայում հավաքականի մարզիչը մեծ ընտրություն ունենա»,– նշեց ՀՖՖ ղեկավարը։

Նրա խոսքով, այս պահին Հայաստանում կա ընդամենը 120 պրոֆեսիոնալ մարզիկ, որոնցից մարզիչը պետք է ընտրություն կատարի։

«Արդեն մոլուցք է դարձել արտերկրում հայկական արմատներով խաղացողներ փնտրելը։ Որոշ խաղացողների հետ հաջողվում է ինչ–որ պայմանավորվածությունների հասնել, ոմանց հետ` ոչ։ Չեմ ուզում թերագնահատել մեր հավաքականի խաղացողներին, բայց եթե օբյեկտիվ նայենք արդյունքներին, հասկանալի է դառնում, որ դրանք մեզ չեն բավարարում»,– ասաց Վանեցյանը։

Ըստ նրա, շուտով կոնկրետ աշխատանք կսկսվի, և արդյունքը չի ուշանա։

«Ամեն դեպքում կոչ եմ անում մեր երկրպագուներին լցվել համբերությամբ և վստահել մեզ։ Ֆուտբոլը շատ զգայուն թեմա է։ Մեր ազգը շատ ծանր է տանում բոլոր անհաջողությունները։ Առաջիկայում կոնկրետ քայլեր կտեսնեք»,– նշեց ՀՖՖ նախագահը։

Այժմ Մակեդոնիան ունի ինը միավոր։ Ջիբրալթարը, չնայած հաղթանակին, չորրորդն է, բայց արդեն հասել է Հայաստանին` երկու հավաքականն էլ երեք հանդիպումներից հետ ունեն երեքական միավոր։ Լիխթենշթեյնը նույնպես երեք միավոր ունի, բայց երկու խաղից հետո։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները