Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.04.2017, 18:50
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում (World Masters Games), տեղեկանում ենք մրցաշարի կայքից։

Մրցումներն անցկացվում են Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ Խուդոյանը դարձել է 60-64 տարեկան և 105 կգ–ից ավելի քաշային կարգի մարզիկների շրջանում։

Նա մրցաշարի` Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։ -0-