Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ

09.11.2017, 20:06
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։

Հանդիպումը կայացել է Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել 4:1 հաշվով:

 - рис.1

Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացել է Արաս Օզբիլիսը։ Րոպեներ անց Մխիթարյանը ևս մեկ գոլ է խփել։ Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը երրորդ գնդակն է ուղարկել բելառուսցիների դարպասը։

Հանդիպման վերջին գեղեցիկ գոլի հեղինակը «Փյունիկի» 19–ամյա ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն է։

Загружается новость ... "Право"

Հատկանշական է, որ հանդիպումն անցել է գրեթե դատարկ տրիբունաների ներքո. ինչ-որ չափով լիքն էր «Հանրապետական» մարզադաշտի միայն Արևմտյան տրիբունան:

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ նոյեմբերի 13-ին սեփական հարկի տակ։ -0-