Ազատ ոճի հայ ըմբիշ Մխիթար Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել
11.05.2016,
20:06
Ազատ ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը դարձել է Դաղստանի Խասավյուրտ քաղաքի միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ազատ ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Դաղստանի Խասավյուրտ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայկական երիտասարդական հավաքականի մարզիկներ Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (96 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:
Ըստ հաղորդագրության, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ տղաներից և՛ գոհ է և՛ դժգոհ:
«Այստեղ իրոք մրցակցությունը մեծ էր: Դժգոհություններ և թերություններ կան, բայց նաև կան մարզիկներ, որոնցից գոհ եմ: Օրինակ` Գևորգ Մխեյանը, ով Հայաստանի առաջնությունում երրորդ տեղ էր զբաղեցրել, այստեղ 4 հաղթանակ տարավ և 2 պարտություն: 66 կգ քաշային կարգում 44 ըմբիշներ կային: Գևորգն իրեն լավ դրսևորեց: Ինչ վերաբերում է ծրագրերին՝ մայիսի 21-ից ուսումնամարզական հավաքի կմեկնենք Ծաղկաձոր»,- ասել է Վարդանյանը:
Մրցաշարին, որը կայացել է մայիսի 8-10-ը, մասնակցել են 180 ըմբիշներ: -0-