Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակից»

11.10.2016, 10:30
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակից» գնել է Յուրա Մովսիսյանի ամբողջական տրանսֆերը:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակից»
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակից» գնել է Յուրա Մովսիսյանի ամբողջական տրանսֆերը

Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» էր տեղափոխվել ՌՍԼ-ից, ուր վերադարձել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում:

Ինչպես հայտնում է armfootball.com, հղում անելով The Salt Lake Tribune–ին, երկու ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել Մովսիսյանին ձեռք բերելու ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու տրանսֆերային մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Նշվում է, որ 29-ամյա խաղացողը բազմամյա պայմանագիր է ստորագրել:

ԱՄՆ–ում խաղալու ընթացքում Մովսիսյանը 29 խաղում խփել է 9 գոլ և դարձել հինգ գոլային փոխանցումների հեղինակ։ -0-