483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու». ՀՖՀ առաջատարների հայտարարությունը
20:05
29 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը, ArmFootball.com և News.am կայքերի միջոցով  անդրադարձել են հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին:

 Հայտարարությունը բառացիորեն մեջբերում ենք ստորև.

«Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու:

Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին:

Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային:

Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով:

Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հավաքականի բոլոր երկրպագուներին թեʹ Հայաստանում, թեʹ Հայաստանից դուրս այս 7-10 համատեղ տարիների համար: Դուք միշտ երկրպագել եք մեր հավաքականին` անկախ ցույց տրված արդյունքներից և խաղի որակից:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ` Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիզ, Ռոբերտ Արզումանյան, Մարկոս Պիզելլի, Գևորգ Ղազարյան, Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան,Կառլեն Մկրտչյան»:

ՀՖՖ նախագահ. ալբանացիների հետ խաղում դավաճանություն է տեղի ունեցել>>

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 25-ին առաջատար ԶԼՄ–ների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ հավաքականի մի քանի խաղացողների կասկածում է «դավաճանության» մեջ ալբանացիների հետ խաղում։

Ալբանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման ժամանակ հայերի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (3։0) պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Խաղից հետո kurir.rs կայքը գրել է, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների ալբանացիները խոստացել են 500 հազարական եվրո խաղում պարտվելու դիմաց։ -0-





Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին:
15:31
18 Մարտի 2017
Մխիթարյանը կախարդ է. երկրպագուների արձագանքը
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են 28-ամյա ֆուտբոլիստի խաղից։
13:23
18 Մարտի 2017
Լևոն Ջուլֆալակյան. բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին
Հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս վատացել է Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը։
21:00
17 Մարտի 2017
Հայաստանը կմասնակցի «Շարժա մասթերս» շախմատի խոշոր մրցաշարին
Մարտի 23-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում կմեկնարկի միջազգային խոշոր մրցաշար «Շարժա մասթերսը»։
18:30
17 Մարտի 2017
Հայտնի է Ղազախստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
Մարտի-26-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
16:41
17 Մարտի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ–ի կենտրոնական գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։
15:38
15 Մարտի 2017
MEN. Մխիթարյանը պարտավոր է լինել «Ռոստովի» hետ հանդիպման մեկնարկային կազմում
Manchester Evening News-ը նշել է 4 ֆուտբոլիստի անուն, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչ`ի «Ռոստովի» հետ պատասխան խաղում:
18:01
14 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Չելսիի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները երեկ կայացած այդ խաղում։
20:56
13 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. Լավ է, որ «Չելսիի» հետ խաղալու ենք հիմա
Հենրիխ Մխիթարյանը խոսել է երեք մրցաշարերում պայքարը շարունակելու կարևորության մասին: