420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

10:21
06 Հունիսի 2019
© Լուսանկարը՝ ՀԱՕԿ կայքից

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0:

Загружается новость ... "Лево"

Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից եւ տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) և ռուս մրցակիցներից (5:4) և դուրս եկել եզրափակիչ:

Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց 0:9 հաշվով:

Մելիքյանը հունիսի 4-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) և ռուս (10:1) ըմբիշների, նվաճել էր եզրափակիչի ուղեգիր: 

Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ:

Նախօրեին պարտություն կրած Կարեն Խաչատրյանը (82 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն հունիսի 5-ին պարտվել է երկրորդ սփոփիչ գոտեմարտում եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտեց մեկ ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները