Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի

15.02.2016, 17:23
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է  6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է  6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի, հայտնում է armfootball.com-ը` հղում անելով  Transfermarkt.de կայքին:

Հրապարակման համաձայն, սա Մխիթարյանի համար ռեկորդային ցուցանիշ է:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 33 խաղում խփել է 18 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում:-0-