Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

29.05.2016, 22:08
Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:–0–